21 փետրվարի 2012 - 18:27 AMT
Human Rights Watch. Իսլամիստները Սոմալիում ստիպում են պատերազմել երեխաներին

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Սոմալիի «Ալ Շաբաբ» կազմավորումը երեխաների է հավաքագրում իր գրոհայինների շարքերում, գրում է BBC-ին:

Ըստ իրավապաշտպանների, նման երեխաների քանակը վերջին երկու տարում աննախադեպ աճ է գրանցել:

Գրոհայինները, ասվում է զեկույցում, հավաքագրում են նույնիսկ 10 տարեկան երեխաներին:

Դրան ընդդիմացող ծնողները սպանված լինելու ռիսկի են ենթարկվում: