21 փետրվարի 2012 - 18:28 AMT
Գազայում սատարում են սիրիական ընդդիմությանը

Մոտ 500 արաբ ուսանողներ փետրվարի 21-ին ցույցի են դուրս եկել Գազայում ի սատարումն Սիրիայի ընդդիմությանը:

Ցուցարարները տանում էին Սիրիայի և Պաղեստինի դրոշները, այրում էին նախագահ Ասադի դիմանկարները, վիրավորական արտահայտություններ բղավում նրա հասցեին:

ՀԱՄԱՍ-ի ոստիկանությունը թույլ էր տվել ցույցի անցկացումը: