21 փետրվարի 2012 - 18:45 AMT
Եմենում նախագահական ընտրություններն ուղեկցվում են անկարգություններով

Փետրվարի 21-ին Եմենում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Քվեարկությունն ուղեկցվում է երկրի հարավային մասում անկարգություններով, որոնց արդյունքում սպանվել է առնվազն վեց մարդ:

Տեղի իշխանությունները հաղորդել են BBC արաբական ծառայությանը, որ զինված մարդկանց խումբը հարձակվել է Հադրամաուտ նահանգի ընտրատեղամասերից մեկի վրա, որի արդյունքում մահացել է չորս զինծառայող, ևս երկու զինծառայող սպանվել են Էլ Հաուտ շրջանում զինված հարձակման արդյունքում: