21 փետրվարի 2012 - 18:53 AMT
Աթենքում Լիբիայի դեսպանատանը գտել են զինապահեստ

Աթենքում Լիբիայի դեսպանատան աշխատողները հունական ոստիկանությանը հանձնել են զենք և զինամթերք, որոնք գտել են դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով, դիվանագետները պատահմամբ են գտել են զինապահեստը, որը կազմված է 30 ատրճանակներից, երկու հրացաննեից, 15 կգ պայթուցիկ նյութերից և այլն:

Դեսպանատանը հայտարարել են, որ զենքը հանձնել են հունական կողմին՝ «հետևելով Լիբիայի ղեկավարության հրամաններին»: