Մեծ Բրիտանիայի դեսպանները քննարկել են համատեղ ծրագրերը Գարեգին Երկրորդի հետ

Մեծ Բրիտանիայի դեսպանները քննարկել են համատեղ ծրագրերը Գարեգին Երկրորդի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվզին:

Շնորհավորելով դեսպաններին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն ուղղեց նրանց: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նախորդ դեսպանների պաշտոնավարման շրջանում ձևավորված սերտ կապերը դեսպանատան և Մայր Աթոռի միջև կշարունակվեն:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մեծ Բրիտանիայի հայկական համայնքին և հայոց թեմի գործունեությանը: Հայոց Հայրապետը դեսպաններին ներկայացրեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպես նաև Մայր Աթոռի գործունեությունը կրթական և սոցիալական ոլորտներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---