Apple-ը շուտով կփոխի իր iTunes Store ինտերնետ-խանութի ինտերֆեյսը

Apple-ը շուտով կփոխի իր iTunes Store ինտերնետ-խանութի ինտերֆեյսը

PanARMENIAN.Net - Apple-ը պատրաստվում է այս տարի գործարկել իր iTunes Store թվային բովանդակությամբ արտադրանքի ինտերնետ-խանութի ինտերֆեյսի թարմացված տարբերակը: Նոր տարբերակը կտարբերվի փոփոխված դիզայնով: Այդ մասին գրում է 9to5mac կայքը` հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին:

Նոր ինտերֆեյսում Apple-ը կթեթևացնի անհրաժեշտ ապրանքի որոնումն ու գնումը: Հիշեցնենք, որ վերջին անգամ iTunes Store-ի արտաքին տեսքը լրջորեն փոխվել է 2009 թվականին:

Apple-ն iTunes Store ծառայությունը գործարկել է 2003 թվականին` որպես երգերի վաճառքի խանութ: Հետագայում խանութի տեսականին ընդլայնվեց ֆիլմերով: 2008-ին ծառայության շրջանակում ընկերությունը գործարկեց Apple Store բաժինը, որի միջոցով Apple-ը ծրագրային ապահովում է տարածում իր շարժական սարքերի համար: iTunes Store-ում վաճառվում են նաև էլեկտրոնային գրքեր:

Ինտերնետ-խանութի ստեղծման պահից ի վեր օգտատերերը խանութից ավելի քան 16 միլիարդ երգ են բեռնել: Ընդ որում, App Store-ից օգտատերերը 4 ոչ լրիվ տարում բեռնել են արդեն ավելի քան 24 միլիարդ կից ծրագրեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---