22 փետրվարի 2012 - 09:28 AMT
Հիլարի Քլինթոնը մեկնում է արտասահմանյան շրջագայության

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկում է արտասահմանյան շրջագայության փետրվարի 23-26, որի շրջանակներում կայցելի Մեծ Բրիտանիա, Թունիս, Ալժիր և Մարոկկո:

Լոնդոնում նա կմասնակցի միջազգային կոնֆերանսի` Սոմալիում իրավիճակի կայունության վերաբերյալ:

Փետրվարի 24 և 25 Քլինթոնը կլինի Թունիսում, որտեղ կմասնակցի «Սիրիայի բարեկամների խմբեր» կոնֆերանսին: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: