22 փետրվարի 2012 - 09:51 AMT
Մահափորձ է կատարվել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ

Փետրվարի 22-ի առավոտյան Աբխազիայում մահափորձ են կատարել հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, անհայտ անձինք կրակել են նախագահի ավտոմեքենայի վրա Գուդաուտա քաղաքի շրջանում, երբ նա աշխատանքի էր մեկնում Սուխում: Աբխազիայի նախագահը չի տուժել, սակայն նրա թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը ծանր վիրավոր են և գտնվում են հոսպիտալում: Աբխազիայի նախագահը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալությանը, որը չի տուժել: «Ես չեմ տուժել, ես հիմա դրա համար ժամանակ չունեմ»,- ասել է նա գործակալությանը: