22 փետրվարի 2012 - 10:13 AMT
«Երկիր». Վազգեն Մանուկյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երկիրը», ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու հարցը բարդ է, դեռ քննարկման փուլում է: Թերթին հայտնի է դարձել, որ իշխող կուսակցությունը նրան ցուցակում ընդգրկելու հարցը վերջնականապես փակել է: Ավելին, թերթի տեղեկությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Մանուկյանն առհասարակ չի մասնակցի: Հավանաբար, նրան դուր չի եկել այն սցենարը, որն առաջարկվել է ՀՀԿ-ի կողմից, կամ էլ ՀՀԿ-ն Մանուկյանին լավ խաղացող չի պատկերացրել: