14 հունվարի 2004 - 18:06 AMT
ՁՅԱՆ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԵՆ ԴԱՐՁԵԼ
Հայաստանի ողջ տարածքում առատ ձյան տեղումները երկրի ավտոմայրուղիների փակման պատճառ չեն դարձել: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է «Հայավտոճանապարհ» ձեռնարկության պետի տեղակալ Գրիգոր Միքայելյանը, ավտոմայրուղիներում տարվում են ձյան մաքրման աշխատանքներ եւ դրանցից ոչ մեկը փակ չէ: Միեւնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել նախազգուշացնել վարորդներին` առանց խիստ անհրաժեշտության մեքենա վարելու անցանկալիության մասին: