22 փետրվարի 2012 - 10:44 AMT
Իրանական նավերը չեն կառանել սիրիական նավահանգստում

Իրանական նավերը չեն կառանել սիրիական նավահանգստում: Նման տեղեկատվություն ունի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Այդ մասին հայտարարել է ՊՆ մամլո քարտուղար Ջորջ Լիթլը:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, մասնավորապես, իրանական Press TV-ն, հաղորդել են, որ ԻԻՀ ռազմածովային ուժերի նավերը կառանել են Տարտուս նավաահանգստում և պատրաստվում են սիրիական կողմի հետ սկսել զորախաղեր, հաղորդում է ՌԲԿ-ն: