22 փետրվարի 2012 - 13:18 AMT
2011թ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» փաստաթղթային գործառույթների ծավալները աճել են 30 տոկոսով

2011թ ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» կողմից իրականացված փաստաթղթային գործառույթների ծավալները աճել են 30 տոկոսով և կազմել 5 մլն դոլար: Այս մասին փետրվարի 22-ին «Բանկի փաստաթղթային գործառույթների և առևտրի ֆինանսավորման արդի ծառայությունները» թեմայով սեմինարին հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: « Ունենալով այնպիսի բաժնետեր, ինչպիսին է «Գազպրոմբանկը», մենք մեծ հնարավորություններ ունենք այդ ծառայութնյունները մատուցել բավականին ցածր սակագներով»,-ընդգծել է նա:

Փետրվարի 22-ին бանկն իր հաճախորդների պոտենցիալ գործընկերների համար կազմակերպել է սեմինար, որի հիմնական նպատակն է հաճախորդներին ծանոթացնել վարկավորման և բանկային երաշխիքների տարբեր տեսակներին, ինչպես նաև դրանց տրամադրման մեխանիզմներին: Ինչպես նաև ասվել է այն փոփոխությունների մասին, որոնք վերջերս տեղի են ունեցել Միջազգային առևտրային տերմինալներում:

Անդրադառնալով առևտրային ֆինանսավորմանը՝ Ռուբեն Խաչատրյանը ասել է, որ բանկը մեծ հնարավորություն ունի 4-5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկերի տրամադրման` ուղիղ վարկերի փոխարեն, որոնք տարեկան կազմում են 11-13 տոկոս: Սրանք հանրապետությունում առևտրային ֆինանսավորման լավ պայմաններ են, որոնք ունեն այնպիսի առավելություն, ինչպիսիք են գործարքի արագ կնքումը, բոլոր կողմերի կոմերցիոն հետաքրքրությունների ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի կրճատումը: