22 փետրվարի 2012 - 13:30 AMT
Ահարոն Ադիբեկյան. Խորհրդարանական ընտրությունների ակնհայտ ֆավորիտներն են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

Մայիսին կայանալիք ԱԺ ընտրությունների բացարձակ ֆավորիտներն են իշխող ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, ըստ ելակետային տվյալների, եթե ընտրությունները կայանային անցած կիրակի օրը, ապա ՀՀԿ-ի օգտին ձայն կտար հարցման մասնակիցների 39 տոկոսը, իսկ ԲՀԿ-ին՝ 36 տոկոսը:

Ըստ Ադիբեկյանի, Հայ ազգային կոնգրեսը կհավաքեր 8,5 տոկոս, ՀՅԴ-ն՝ 6,1 տոկոս, իսկ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»՝ 5,1 տոկոս: Նա նշել է, որ այդ 6 կուսակցություններից բացի այլ կուսակցություններ խորհրդարան չեն մտնի:

Սոցիոլոգը նշել է, որ մինչ ընտրությունները «Սոցիոմետրը» պարբերաբար հարցումներ է անցկացնելու բնակչության շրջանում: