22 փետրվարի 2012 - 14:00 AMT
Հունաստանը պատրաստվում է հերթական զանգվածային ցույցերին

Հունաստանը պատրաստվում է բողոքի զանգվածային ցույցերի պետական ծախսերի լրացուցիչ կրճատման դեմ, ինչպես դա պահանջում է արտակարգ օգնության երկրորդ փաթեթը՝ հաստատված եվրագոտու երկրների կողմից: Առանց այդ օգնության Հունաստանին սպառնում է սնանկություն: Ինչպես հաղորդում է BBC-ն, շատերը վախենում են նախորդ ցույցերն ուղեկցած բռնության դեպքերի կրկնությունից:

Իսկ երկրի կառավարությունն ավարտում է արտակարգ օրինագծերի նախապատրաստությունը, ինչպես դա պահանջում են արտասահմանյան վարկատուները: