22 փետրվարի 2012 - 14:04 AMT
Սոցիոլոգ. Ընտրություններում ձայների 75 տոկոսը կտեղաբաշխվի ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ-ի միջև

Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի՝ փետրվարի կեսերին անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, 2012 թվականին ԱԺ ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կլինի այն, որ եթե նախկինում պայքարը հիմնականում ընթանում էր իշխանության և ընդդիմության միջև, ապա այժմ այն կլինի 2 իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ և ԲՀԿ միջև:

«Ընտրություններում բավականին կանխատեսելի արդյունքներ են սպասվում՝ չնայած շատ հետաքրքիր երևույթներ կլինեն թե ընտրությունների ժամանակ, թե հետո. ԱԺ-ում կլինեն հետաքրքիր ալիանսներ, կոնֆիգուրացիաներ»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ ընդհանուր ձայների 75 տոկոսը կտեղաբաշխվի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև՝ «2+1 բանաձևով», իսկ մնացած տոկոսների համար պայքարը կընթանա Դաշնակցության, «Ժառանգության» ու ՕԵԿ-ի միջև: