22 փետրվարի 2012 - 14:39 AMT
Հունաստանը մտադիր է ամբողջապես վերանայել 2012թ. բյուջեն

Հունաստանը մտադիր է ամբողջապես վերանայել 2012թ. բյուջեն, հաշվի առնելով ՀՆԱ առավել խորը, քան ակնկալվում էր, անկումը և պարտքի վերակառուցման նոր տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Աթենքի գործարար «Նավթեմպորիկի» թերթին: Բյուջետային դեֆիցիտը 11,43 մլրդ եվրոյից դարձել է 13,73 մլրդ եվրո, կամ ՀՆԱ-ի 5,4 տոկոսից աճել է մինչև 6,7 տոկոս:

Ավելի խորը ռեցեսիայի պատճառով, ենթադրվում է որ բյուջեի մուտքերը կկազմեն 56 մլրդ եվրո՝ ակնկալվող 59 մլրդ եվրոյի փոխարեն: Ծախսերը 73,5 մլրդ կկրճատվեն 70,3 մլրդ: Պետներդրումների ծրագիրը հերթական անգամ կրճատվել է 400 մլն եվրոյով՝ մինչև 7,3 մլրդ եվրո:

Ինչպես ակնկալվում է, առաջիկա օրերին Հունաստանը նաև տասնյակ այլ օրենքներ կընդունի, ուղղված վարկատուների հետ համաձայնությունների կատարմանը: