22 փետրվարի 2012 - 14:59 AMT
Ալեքսանդր Լուկաշևիչ. Ամերիկյան «Մանաս» ավիաբազան կարող է օգտագործվել Իրանի դեմ

Ղրղզստանում տեղակայված ԱՄՆ «Մանաս» ավիաբազան կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական բախման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է BBC-ին: Ըստ դիվանագետի, նման հավանականությունը չի կարելի բացառել, թեև «դա կպահանջի փոխել կամ ավելի շուտ խախտել ամերիկա-ղրղզական համաձայնագրի պայմանները այդ կենտրոնի կարգավիճակի մասին»:

«Մանաս» ավիաբազան ստեղծվել է 2001թ.: