22 փետրվարի 2012 - 15:01 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտն անընդունելի է համարում ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտությունում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը ԱզերԹաջ գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, ԱՄՆ դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ինքնորոշման սկզբունքները:

Ռուբինը հայտարարել է, որ ԵԱՀԿ Միսնկի խումբը միակ գործող ձևաչափն է, որն ընդունակ է առաջ մղել գործընթացը հակամարտության կարգավորման հետ կապված պայմանավորվածությունների հանգելու համար: «Այս ողբերգական իրավիճակում ստատուս-քվոն անընդունելի է: Մենք հերքում են ստատուս-քվոն: Իրավիճակը վտանգավոր է, սակայն մենք հավատում ենք, որ շրջանակները, որոնց սահմաններում աշխատել ենք մինչև օրս, ամենալավն են պայմանավորվածության հանգելու համար: Անիվ հայտնագործելու կարիք չկա, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք կորցնել այն, ինչի հասել են մինչև հիմա»,- ասել է Ռուբինը: