22 փետրվարի 2012 - 16:07 AMT
Իրանը նախազգուշացնում է ԵՄ-ին թշնամանքի դեպքում գազամատակարարումը դադարեցնելու մասին

ԻԻՀ նավթի նախարարը Ռոստամ Հասեմին նախազգուշացրել է եվրոպական երկրներին Իրանի հանդեպ թշնամական վերաբերմունքը շարունակելու վերաբերյալ:

Ռոստամ Հասեմին նշել է, որ Ֆրանսիա և Գերմանիա իրանական նավթի առաքումները դադարեցնելու մասին տեղեկությունից հետո նավթի գինն աճել է ավելի քան 2 դոլարով:

Նա նշել է, որ Իրանը չի մտահոգվում «սև ոսկու» իրացման հարցի առիթով, ընդգծելով, որ նավթային բոյկոտը սկսել են եվրոպական երկրները և այդ գործողությունների հետևանքները շուռ են եկել նրանց դեմ: