22 փետրվարի 2012 - 16:19 AMT
Եգիպտոսի իշխանությունները մեղադրում են օտարերկրյա ակտիվիստներին երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Եգիպտական իշխանությունները մեղադրական եզրակացություն են պատրաստել արտասահմանյան ՀԿ-ների գործով, որոնք աշխատում են այդ երկրում, գրում է The New York Times-ը: Այդ ՀԿ-ների աշխատողներին մեղադրում են Եգիպտոսում իրավիճակի ապակայունացմանն ուղղված անօրինական գործունեության և երկիրը պառակտելու մեջ:

Հետաքննության կարծիքով, չորս ամերիկյան կազմակերպություններ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI), Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute, NDI), Լրագրողների համար միջազգային կենտրոնը (International Center for Journalists, ICFJ) և Freedom House-ն աշխատել են կայունությունը խախտելու համար, եգիպտացիների շարքում վարձել են գործակալների, համագործակցել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզությունների հետ, սադրել են կրոնական բախումներ և այդ ամենն արվել է «ԱՄՆ Կոնգրեսի, հրեական լոբբիի և ԱՄՆ հասարակական կարծիքի» հրամանով: