22 փետրվարի 2012 - 16:23 AMT
Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Կասատկինան

Մոսկվայում կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան, «Ինտերֆաքսին» հաղորդել է բժշկական աղբյուրը:

«Կասատկինան մահացել է իր տանը: «Շտապ օգնության» ջոկատը, որը կանչել են դերասանուհու հարազատները, փաստել են նրա մահը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

1954-ին նկարահանվել է իր դեբյուտային ֆիլմում «Վագրերի սանձահարողը» և գլխավոր դերում իսկույն արժանացել քննադատների և հանդիսատեսի ճանաչմանը: