22 փետրվարի 2012 - 17:05 AMT
Ռուսաստանի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են իրադրությունը Սիրիայում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Մեդվեդևն ու թագավոր Աբդալլահը կարծիքներ են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում Մերձավոր Արևելքում իրադրության վերաբերյալ: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում իրադրության շուտափույթ կայունացման նպատակով երկկողմ և միջազգային ջանքերի համակարգման հարցերը: