22 փետրվարի 2012 - 17:06 AMT
Ռուսաստանը չի կարծում, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի երկխոսությունը ձախողվել է

Ռուսաստանը չի կարծում, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երկխոսությունը ձախողվել է: Այդ մասին այսօր Մոսկվայում մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Իրանի խնդրի լուծումը պահանջում է սիստեմատիկ ջանքեր: Պետք չէ հապճեպ հետևություններ անել, քանի որ ՄԱՏԱԳԷ տեսուչների այցն Իրան ավարտվել է միայն երեկ»,- ասել է Գենադի Գատիլովը:

Նա հատուկ ուշադրություն է դարձրել նրան, որ հիմքեր կան ենթադրելու, որ Իրանի և «վեցնյակի» հանդիպումը կկայանա: