22 փետրվարի 2012 - 17:13 AMT
Աջափնյան վարչական շրջանը վաղը մասամբ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր.Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: