22 փետրվարի 2012 - 17:14 AMT
Դոնեցկում EURO-2012-ի համար կթխեն քաղաքի զինանշանի տեսքով ամենամեծ տորթը

Հրուշակագործները մտադիր են բարեկենդանին թխել Դոնեցկ քաղաքի զինանշանի տեսքով ամենամեծ տորթը, որն ընդունելու է EURO-2012-ը:

Դոնեցկի բնակիչները տորթը կտեսնեն կիրակի օրը քաղաքի կենտրոնական զբոսայգում տոնակատարությունների ժամանակ:

Կազմակերպիչներն արդեն հայտ են ներկայացրել Ուկրաինայի Ռեկորդների գրքում քաղաքի ամենամեծ տորթ-զինանշանը գրանցելու համար: Տորթի չափսը կազմելու է 1,18 մետրը 2 մետրի վրա:

Տորթի հիմքը պատրաստվելու է բիսկվիտից՝ ներծծված կոնյակի օշարակով: