Գործարար Սամվել Կարապետյանը կգնի Roberto Cavalli նորաձևության տունը

Գործարար Սամվել Կարապետյանը կգնի Roberto Cavalli նորաձևության տունը

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը կարող է գնել աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը՝ իտալական Roberto Cavalli նորաձևության տունը:

Գործարքը նախատեսվում է «Տաշիր» ընկերությունների խմբի մի քանի տարի առաջ գործարկված Casa Italia նախագծի շրջանակներում: «Տաշիրը» արդեն զբաղվում է իտալական նորաձևության բուտիկների բացումով Մոսկվայում:

Մոդելավորող Ռոբերտո Կավալլին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր բիզնեսը, որպես նվազագույն գին նշելով 1 մլրդ եվրոն:

Մասնագետները կարծում են, որ գործարքի գումարը կկազմի մոտ 500 մլն եվրո: Իտալացի մագնատը դիտարկում է նաև այլ առաջարկներ:

Այսօր Roberto Cavalli բրենդի ներքո արտադրվում է կանացի հագուստ, ներքնազգեստ, լողազգեստներ, ակնոցներ, պայուսակներ, կոշիկ, ապրանքներ տան համար և երեխաների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---