Cavallin հերքել է նորաձևության տունը «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին տեղեկատվությունը

Cavallin հերքել է նորաձևության տունը «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ բանակցություններ է վարել «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի հետ: «Cavalli ընկերությունը կտրականապես ժխտում է տեղեկատվությունն այն մասին, որ որևէ կապ է ունեցել «Տաշիր» ընկերության հետ, որին անգամ չի ճանաչում, կամ նորաձևության տունը վաճառելու վերաբերյալ ինչ-որ բանակցություններ է սկսել որևէ մեկի հետ»,- ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը կարող է գնել «Տաշիր» ռուսական ընկերությունների խումբը:

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, արդեն գործարկել է Casa Italia խորագրով նախագիծը, որը զբաղվում է Մոսկվայում նորաձև իտալական խանութների բացմամբ:

Մոդելավորող Ռոբերտո Կավալլին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր բիզնեսը` որպես նվազագույն գին նշելով 1 մլրդ եվրոն:

Մասնագետները կարծում էին, որ գործարքի գումարը կկազմի մոտ 500 մլն եվրո: Ռոբերտո Կավալլին 2009 թվականին արդեն ձեռնարկել է իր նորաձևության տան մասնակի վաճառքի փորձ, սակայն գործարքը ձախողվեց: Բացի այդ, իտալացի մագնատը դիտարկում է նաև այլ առաջարկներ:

Այսօր Roberto Cavalli բրենդի ներքո արտադրվում է կանացի հագուստ, ներքնազգեստ, լողազգեստներ, ակնոցներ, պայուսակներ, կոշիկ, ապրանքներ տան համար և անգամ երեխաների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---