«168 ժամ». ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում առաջին լեդիի տեղի համար

«168 ժամ». ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում առաջին լեդիի տեղի համար

PanARMENIAN.Net - ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակում 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: «168 ժամի» տեղեկություններով, ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Թերթի թղթակցի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի, այդ թվում և` դրա հետ կապված հարցերը կուսակցությունում դեռ չեն քննարկվել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---