23 փետրվարի 2012 - 10:05 AMT
ANCA-ի նախագահը լիբանանահայերի հետ կքննարկի հայկական ունեցվածքի վերադարձման հարցը

Փետրվարի 27-ին ANCA-ի նախագահ Քեննեթ Խաչիկյանը ելույթով հանդես կգա` կապված հայ համայնքի հոգևոր ունեցվածքը վերադարձնելու հետ, որն առգրավվել է թուրքական իշխանությունների կողմից:

Խաչիկյանը նաև կանդրադառնա հայ համայնքի ակտիվիստների գործունեությանը` այս գործընթացում նվաճումների տեսակետից:

Ելույթը տեղի կունենա Շահգեզյան կենտրոնում` Փյունիկ սրահում: