23 փետրվարի 2012 - 10:26 AMT
Դոմինիկ Սթրոս-Կանին ազատ են արձակել երկօրյա հարցաքննությունից հետո

ԱՄՀ նախկին ղեկավարը Դոմինիկ Սթրոս-Կանին ազատ են արձակել երկօրյա հարցաքննությունից հետո: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, հղում անելով քննությանը մոտ աղբյուրին, նրան ազատ են արձակել երկօրյա հարցաքննությունից հետո:

Գործակալության հաղորդագրությունից հետևում է, որ Սթրոս-Կանը չի ժխտել իր մասնակցությունը երիտասարդ կանանց հետ խրախճանքին: Սակայն, նա հայտարարել է, որ չգիտեր, թե այդ կանայք մարմնավաճառաներ են:

Սթրոս-Կանի նոր հարցաքննությունը նշանակված է մարտի 28-ին: