23 փետրվարի 2012 - 10:45 AMT
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնել է 1/3-ով ավելացնել Սոմալիում խաղաղապահների թիվը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնել է Սոմալիում ավելացնել խաղաղապահների թիվը` 12 հազարից հասցնելով 17.731-ի:

Խաղաղապահների խումբը ներկայումս ձևավորվում է հիմնականում Բուրունդիայի և Ուգանդայի զինծառայողներից և ոստիկաններց, հայտնում է BBC-ն:

Ենթադրվում է անձնակազմի թիվն ավելացնել նաև Քենիայի զինծառայողների հաշվին:

Խաղաղապահները Սոմալիում տեղակայվել են 2007թ`թույլ ժամանակավոր կառավարությանն աջակցելու համար, որը պայքար էր մղում իսլամիստ-գրոհայինների դեմ, որոնք կենտրոնացած են երկրի հյուսիսում: