23 փետրվարի 2012 - 11:08 AMT
Աֆղանստանում շարունակվումե ն հակաամերիկյան ակցիաները

Աֆղանստանում երեք օր շարունակվում են բողոքի ցույցերը ամերիկյան ռազմական բազայում մահմեդական սուրբ գրքերը, այդ թվում Ղուրանը հրկիզելու դեմ:

Ինչպես հայտնում է Al-Jazira-ն, հինգշաբթի առավոտյան ավելի քան 600 մարդ ցույց են կազմակերպել Լագման նահանգում՝ վանկարկելով հակամերիկյան կարգախոսներ: Ցուցարարները բղավում են «Մահ Ամերիկային»: