23 փետրվարի 2012 - 11:26 AMT
Եվրամիությունը սպառնում է կրճատել օգնությունը Հունգարիային

Կրկին բարդացել են հարաբերությունները Բրյուսելի ու Բուդապեշտի միջև: Տարեսկզբին դրա պատճառը Հունգարիայի նոր սահմանադրությունն էր, իսկ այժմ Եվրահանձնաժողովը դժգոհ է նրա բյուջեի մեծ պակասուրդից:

Եթե Հունգարիան չկրճատի դեֆիցիտը, որպեսզի այն չգերազանցի ՀՆԱ 3 տոկոսը, ապա 2013 թվականից կսառեցվի կես միլիարդ եվրոյի տրամադրումը Համերաշխության հիմնադրամից: Բուդապեշտը գնահատեց այդ միջոցը որպես անհիմն ու անարդար: Նա նշել է, որ աճի տեմպերը Հունգարիայում գերազանցում են Եվրամիության միջին ցուցանշը, իսկ պարտքը կրճատվում է:

Սակայն, ըստ Եվրահանձնաժողովի կանխատեսման, մինչ 2013թ. նրա պետական ծախսերը 3,25 տոկոսով կգերազանցեն եկամուտները, հայտնում է Euronews-ը: