23 փետրվարի 2012 - 12:08 AMT
Մաշտոցի այգում այսօր սպասվում են աուտիզմով երեխաների նկարների ցուցահանդես և սպորտային միջոցառումներ

Մաշտոցի այգում պայքարը շարունակվում է: Ակտիվիստները հայտարարել էին, որ այսուհետ առաջնորդվելու են հստակ օրակարգով:

Եվ այսպես, այսօր պայքարի օրակարգում՝ 15.00- աուտիզմ ունեցող երեխաների նկարների ցուցահանդես, 17.00- Քաղաքացիական ամբիոն, Հանքարդյունաբերությունը և Թեղուտի աղետը, հանրային զրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ, 18.30- հեղինակային երգեր կիթառով (հավանաբար): Օրվա ընթացքում նախատեսվում են նաև սպորտային միջոցառումներ:

«Ձևավորում ենք հանրային տարածքը միասին: Առաջարկեք ձեր պայծառ գաղափարները: Խնդրում ենք բերել բահեր այգու սառույցը մաքրելու համար»,- գրում են ակտիվիտները