23 փետրվարի 2012 - 12:33 AMT
Իրանի հետ հակասությունների պատճառով Մեծ Բրիտանիայում նավթի գները հասել են պատմական մաքսիմումի

Մեծ Բրիտանիայում նավթի գները սահմանել են պատմական ռեկորդ՝ հասնելով մեկ բարելի համար 121,92 դոլարի: Ինչպես գրում է The Guardian-ը, մեկ բարելի արժեքը գերազանցել է ռեկորդը, որը սահմանվել է 2011-ին Լիբիայում քաղաքացիական պատերազմի ֆոնին:

Անցած տարի նավթի գնի աճի պատճառով տեղի է ունեցել գնաճի կտրուկ բարձրացում, ինչը տարվա արդյունքներով կազմել է 5 տոկոս: Ինչպես գրում է The Financial Times-ը, նավթի թանկացումը բացասաբար կազդի տնտեսական աճի տեմպերի վրա:

Փետրվարի 21-ին ԱՄՆ-ում նավթի գինը հասել է մեկ բարելի համար 106 դոլարի, ինչըվերջին 9 ամիսների ընթացքում ամենաբարձրն է եղել: Թրեյդերները բարձրացնում են նավթի գինը՝ սպասելով Իրանից առաքումների վրա էմբարգո սահմանելու պատճառով դրա դեֆիցիտի: