Samsung-ը վաճառել է 20 միլիոն Galaxy S II սմարթֆոն

Samsung-ը վաճառել է 20 միլիոն Galaxy S II սմարթֆոն

PanARMENIAN.Net - Samsung Electronics-ը պաշտոնապես հայտնել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 20 միլիոն Galaxy S II սմարթֆոն, այսինքն այն պահից ի վեր, ինչ սմարթֆոնը դուրս է եկել վաճառքի ողջ աշխարհով մեկ։ Սա նոր ռեկորդ է հարավկորեական ընկերության համար, քանի որ նախկին՝ Galaxy S սմարթֆոնին ռեկորդ սահմանելու համար պահանջվել էր 17 ամիս։ Այս մասին հաղորդում է Electronista.com-ը։

Այսօր Galaxy S II սմարթֆոնը համարվում է ընկերության ամենահաջող սմարթֆոնը։ Այն համարվում է Apple-ի iPhone 4S սմարթֆոնի հիմնական մրցակիցը։ Ըստ վերլուծաբանների iPhone 4S-ը կարող է սահմանել ավելի բարձր ռեկորդ և մոռացնել տալ Samsung-ի այս հաջողությունը։

iPhone -ը այս պահի դրությամբ համարվում է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը։ Միայն 37 միլիոն iPhone Apple-ին հաջողվել է վաճառել 2011-ի աշնանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---