23 փետրվարի 2012 - 13:30 AMT
Google-ը պատրաստնում է թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա

Google-ը պատրաստվում է այս տարի թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա: Ակնոցներն ունեն թափանցիկ ոսպնյակներ, որոնք կատարելու են դիսփլեյի գործառույթ, հայտնում է AppleInsider-ը:

The New York Times-ի աղբյուրը հայտնում է, որ նման ակնոցների գինը կարող է լինել այնքան, որքան գոյություն ունեցող սմարթֆոններինը` մոտ 250-600 դոլար: Ակնոցը ներառելու է ոչ մեծ էկրան, որը տեղակայված է լինելու աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, ինչպես նաև GPS:

Ինչպես ասում են ինսայդերները, ակնոցները նախատեսված չեն լինելու մշտապես կրելու համար, չնայած որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան դրանք կրել հաճախ, անընդհատ:

Ենթադրվում է, որ նախագիծը ծագել է Google X lab ֆուտուրիստական լաբարատորիայում: Նախորդ տարի The Times-ը գրում էր, որ Google-ն ունի գաղտնի հետազոտական տարածքներ, որտեղ անհավանական նախագծեր են իրականացվում: Ասվում է, որ Google Latitude-ի ստեղծող Սթիվ Լին հանդիսանում է նախագծի գլխավոր նախաձեռնող: Սպասվում է, որ ակնոցները փոխադարձաբար աշխատելու են Google հայտնի սերվիսների հետ, ինչպսիք են Latitude, Goggles և Maps: Օգտատերը կկարողանա որոշել ընկերների տեղակայությունը նման ակնոցների շնորհիվ: