23 փետրվարի 2012 - 14:01 AMT
Երգչուհի Ադելը iTunes Store-ում դարձել է առաջին կրկնակի պլատինե կատարողը

Colombia Records-ը հայտարարել է, որ երգչուհի Ադելը iTunes Store-ում դարձել է առաջին կրկնակի պլատինե կատարողը, հաղորդում է cultofmac.com-ը: Նա Apple iTunes-ի երաժշտական պատմության մեջ առաջին երգչուհին է, ով մեկ տարում հասել է երգերի 2 միլիոն ներբեռնման: