23 փետրվարի 2012 - 14:47 AMT
Թալիբները կոչ են անում սպանել օտարերկրացի զինվորներին Աֆղանստանում

Ղուրանն այրելուն ի պատասխան՝ թալիբները կոչ են անում սպանել օտարերկրացի զինվորներին Աֆղանստանում: Հերթական բողոքի ցույցը սկսվել է հինգշաբթի առավոտյան Քաբուլում:

Բագրամ ամերիկյան ռազմակայանի զինծառայողները երեքշաբթի օրը այրել էին մահմեդականնների սուրբ գրքի՝ Ղուրանի մի քանի օրինակ: Այդ մասին հայտնել էին ռազմակայանի աֆղանցի ծառայողները՝ հայտնաբերելով Ղուրանի այրված մնացորդները: Բրիգադի գեներալ Կարստեն Յակոբսոնը, որը Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչն է, կատարվածն անվանել է «սխալ» ու «տգիտության դրսևորում»:

Նախօրեին 9 մարդ է զոհվել ու տասնյակները վիրավորել են Աֆղանստանի ողջ տարածքում բողոքի ակցիաների արդյունքում, հայտնում է Euronews-ը: