Հայ ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական կրթություն ստանալ Լիտվայում

Հայ ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական կրթություն ստանալ Լիտվայում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: ԿԳՆ-ից հայտնում են, որ երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:

Հուշագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---