
Չինաստանի առևտրի նախարարությունը նախազգուշացրել է Եվրահանձնաժողովին այն մասին, ԵՄ ներկրված չինական մասնագիտացված պողպատի վերաբերյալ հետաքննությունը կարող է «ձախողել» եվրագոտում պարտքային ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ջանքերը, հաղորդում է AFP: Ավելի վաղ Բրյուսելը ստուգումներ է սկսել եվրոպացի արտադրողների այն բողոքների հիման վրա, որ Չինաստանից այդ արտադրանքի ներկրումը վնաս է հասցնում նրանց և չի համապատասխանում միջազգային առևտրի իրավական նորմերին:
Նախարարությունը հայտարարել է, որ «խիստ հիասթափված է» հետաքննության առիթով: