23 փետրվարի 2012 - 17:42 AMT
Աֆղանստանում Ղուրանը հրկիզելու դեմ բողոքողները հարձակվել են նորվեգական ռազմակայանի վրա

Ավելի քան 400 աֆղանացիներ, ովքեր բողոքում են ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանը հրկիզելու դեմ, այսօր փորձել են հարձակվել նորվեգական ռազմական բազայի վրա, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում:

Հակաարևմտյան կարգախոսներ վանկարկող ցուցարարները հավաքել են բազայի մոտ, որն ընկած է Ֆարյադ նահանգում՝ թուրքմենական սահմանի մոտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությանը Աֆղանստանում Նորվեգիայի դեսպան Տորե Հատրեմը, հարձակման արդյունքում «ոչ ոք չի տուժել, շենքին հասցվել է նվազագույն վնաս»: