23 փետրվարի 2012 - 19:41 AMT
ԱՄՆ-ում մարզական թռիչքի ժամանակ բախվել են երկու ուղղաթիռ, մահացել են յոթ ծովային հետևազորայիններ

Արիզոնայում մարզական թռիչքի ժամանակ բախվել են երկու ուղղաթիռներ, որի արդյունքում մահացել են ԱՄՆ Ծովային հետևազորի կորպուսի զինծառայողներ, հաղորդում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Արիզոնայի Յումա քաղաքի մոտ: Ծովային հետևազորում որոշում են չհրապարակել զինվորների անուններն այնքան ժամանակ, քանի նրանց ծնողները չեն տեղեկացվել միջադեպի մասին: