24 փետրվարի 2012 - 09:32 AMT
Մերուժան Տեր-Գուլանյան. Մաշտոցի պուրակում կրպակների կառուցման հարցը լուծված է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում գրող, հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարել է, որ Մաշտոցի պուրակում կրպակների կառուցման հարցը լուծված է:

« Քիչ առաջ տեղի է ունեցել քաղաքաշինության խորհուրդի նիստ, որտեղ նաև Երևանի գլխավոր ճարտարապետն է մասնակցել և այլն, և այլն: Ես զանգ տվեցի գալուցս առաջ, թե ինչ որոշվեց, խոսքը վերաբեում էր տաղավարներին, և հայտարարվել է, որոշվել է, որ այդ տաղավարներն այդտեղ չպետք է կառուցվեն, սխալ է: Հարցը լուծված է: Զանգել եմ պարոն Ազատյանին, ով վարում էր այդ նիստը»,- ասել է Տեր-Գուլանյանը :