24 փետրվարի 2012 - 09:40 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել կախվածությունը օտարերկրյա էներգակիրներից

ԱՄՆ-ն կկարողանա տրանսպորտային ոլորտում սպառվող նավթի 17 տոկոսը փոխարինել սեփական ռեսուրսներով՝ ավելացնելով հորատման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անդամակցել նավթի արդյունահանման միջազգային կոնսորցիումներին: «Դա կնշանակի առավել մեծ անվտանգութուն ու գների նվազում: Դա կնշանակի աշխատատեղերի ավելացում»,-ասել է նա: