20 հունվարի 2004 - 17:38 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Անցած տարի Հայաստանում արձանագրվել է 2028 արտակարգ իրավիճակ, որի արդյունքում զոհվել է 231 եւ տուժել` 1788 մարդ: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այդ տվյալները բերված են Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) պետ Հմայակ Հարոյանի կողմից նախարարների կաբինետին ներկայացրած 2003 թվականի հաշվետվության մեջ: Համաձայն նրան` ԱԻՎ-ը հատուկ ուշադրություն է հատկացնում հրդեհների կանխմանը` հանգամանալից վերլուծվել է հրդեհի յուրաքանչյուր դեպք, ինչի արդյունքում անցյալ տարի տույժի են ենթարկվել 1217 մասնավոր անձ եւ 1807 պաշտոնյա: Բացի այդ, աշխատանք է տարվում Հայաստանի բոլոր փրկարար ծառայությունների ինտեգրման եւ այլ երկրների ու միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղությամբ: Նման օրինակ, համաձայն ԱԻՎ-ի ղեկավարության, կարող է ծառայել ռուս գործընկերների հետ անցկացրած` Հայաստանի լեռներում վթարի ենթարկված ռուսաստանյան ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռի հետախուզական աշխատանքները, ինչպես նաեւ փրկարար աշխատանքները` Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հետո: 2003 թվականին ԱԻՎ-ի աշխատանքը գնահատվել է բավարար: