ԱՄՆ դատարան. Հայոց ցեղասպանության զոհերին հատուցման մասին օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը

ԱՄՆ դատարան. Հայոց ցեղասպանության զոհերին հատուցման մասին օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ իններորդ դաշնային վճռաբեկ դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դաշնային օրենքին:

Դատարանի որոշումը հիմնավորված է Թուրքիայի կողմից այդ առիթով հնչող սպառնալիքներով և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմամբ

ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը սկսել է մի գործի քննությունը, որով դիտարկվում են առկա հակասությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կալիֆորնիայի օրենսդրության ու ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի միջև, հայտնում է The Associated Press-ը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է ստեղծում նրա համար, որ երեք գերմանական ապահովագրական գործակալություններ հատուցումներ վճարեն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:

Սա արդեն երրորդ անգամն է, երբ դատարանը սկսում է այս նրբանկատ գործի քննությունը: 2009թ. գործը կասեցվեց այն բանից հետո, երբ դատավորը վերջին պահին փոխեց իր որոշումը հոգուտ ժառանգների: Ըստ նոյեմբերի 7-ին արված կարճ հայտարարության, նոր հայտարարությամբ չեղյալ է համարվում նախորդը:

Ըստ ապահովագրական ընկերությունների, Կալիֆորնիայի օրենքը «հակասում է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, որը, ըստ ընկերությունների, սատարում է Թուրքիային»: Այս գաղափարի օգտին են բերվում ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնի ու Ջորջ Բուշի հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Մինչդեռ, ինչպես հայտնում են իրավաբանները, Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ նախագահների նշված հայտարարությունները չեն արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը:

Փաստաբանները, որոնք ներկայացնում են ժառագների շահերը, նմանատիպ հայցեր են ներկայացրել New York Life ապահովագրական ընկերության և ֆրանսիական AXA ընկերության դեմ, որոնք դրական ելք ունեվան 2005թ.: Այն ժամանակ փոխհատուցման ընդհանուր գումարը երկու գործով կազմեց 37,5 մլն դոլար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---