24 փետրվարի 2012 - 10:33 AMT
Բաղդադում տեղի կունենա ԱՊԼ գագաթաժողովը

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովը տեղի կունենա Իրաքի մայրաքաղաքում` չնայած Բաղդադում պահպանվող բարդ իրադրությանը, ասվում է ուրբաթ օրը Կահիրեում հրապարակված Լիգայի հատուկ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Չնայած վերջին պայթյուններին Բաղդադում, այնտեղ այս տարվա մարտի 29-ին գագաթաժողովն անցկացնելու մասին ԱՊԼ որոշումն ուժի մեջ է»,- նշվում է փաստաթղթում: Այդ որոշումն ընդունվել է Իրաքի մայրաքաղաք կազմակերպության ներկայացուցիչների խմբի քառօրյա տեսչական ուղևորության արդյունքների հիման վրա: Փաստաթղթում նաև նշվում է, որ արաբական հանդիպման անցկացման վայրի և ժամկետի հետագա փոփոխությունները «հնարավոր են միայն գագաթաժողովի մասնակիցների միջև համակարգման դեպքում»: