24 փետրվարի 2012 - 10:40 AMT
Քեթրին Էշթոն. ԵՄ-ն, ԱՊԼ-ն, ՄԱԿ-ն ու ԻՀԿ-ն միասին կփնտրեն Սիրիայում իրադրության կարգավորման ուղիները

Սիրիայում բռնության դադարեցման և խաղաղ կարգավորման ուղիները հինգշաբթի օրը Լոնդոնում համատեղ քննարկել են Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քոթրին Էշթոնըն ու Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ), Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ), Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարները, հաղորդել է Էշթոնի մամլո ծառայությունը:

«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկել ենք բռնության դադարեցման, մասնավորապես, հումանիտար օգնություն ցուցաբերելու միջոցով սիրիական բնակչության տանջանքները թեթևացնելու և ճգնաժամի կարգավորման խաղաղ ճանապարհը գտնելու վերաբերյալ արտակարգ առաջարկները»,- ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքն է մեջբերվում մամլո հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մոտ ժամանակներս «քառյակը» նոր հանդիպում կանցկացնի Սիրիայի դրության վերաբերյալ: