ANCA. Ամերիկյան դատարանի որոշումը հետ է մղում մարդու իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը24 փետրվարի 2012 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանի վճիռը մյուս երկրների կառավարություններին հնարավորություն է ընձեռում հետ մղելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով դատարանի որոշումն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դաշնային օրենքին: Համբարյանի խոսքով, դատարանի նման եզրակացությունը ցույց է տալիս նախագահ Օբամայի վարչակազմի կողմից մարդկության դեմ հանցագործությունների համապատասխան ճանաչման անհրաժեշտությունը հետագայում նման (անարդար` խմբ.) որոշումների կանխման համար: ԱՄՆ իններորդ դաշնային վճռաբեկ դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դաշնային օրենքին: Դատարանի որոշումը հիմնավորված է Թուրքիայի կողմից այդ առիթով հնչող սպառնալիքներով և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմամբ ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը սկսել է մի գործի քննությունը, որով դիտարկվում են առկա հակասությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կալիֆորնիայի օրենսդրության ու ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի միջև, հայտնում է The Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է ստեղծում նրա համար, որ երեք գերմանական ապահովագրական գործակալություններ հատուցումներ վճարեն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Սա արդեն երրորդ անգամն է, երբ դատարանը սկսում է այս նրբանկատ գործի քննությունը: 2009թ. գործը կասեցվեց այն բանից հետո, երբ դատավորը վերջին պահին փոխեց իր որոշումը հոգուտ ժառանգների: Ըստ նոյեմբերի 7-ին արված կարճ հայտարարության, նոր հայտարարությամբ չեղյալ է համարվում նախորդը: Ըստ ապահովագրական ընկերությունների, Կալիֆորնիայի օրենքը «հակասում է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, որը, ըստ ընկերությունների, սատարում է Թուրքիային»: Այս գաղափարի օգտին են բերվում ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնի ու Ջորջ Բուշի հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Մինչդեռ, ինչպես հայտնում են իրավաբանները, Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ նախագահների նշված հայտարարությունները չեն արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Փաստաբանները, որոնք ներկայացնում են ժառագների շահերը, նմանատիպ հայցեր են ներկայացրել New York Life ապահովագրական ընկերության և ֆրանսիական AXA ընկերության դեմ, որոնք դրական ելք ունեվան 2005թ.: Այն ժամանակ փոխհատուցման ընդհանուր գումարը երկու գործով կազմեց 37,5 մլն դոլար:
Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |